Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Տրապիզոն, Օգոստոսի 8...
Օտար հեղինակների կողմից Եղեռնի լուսաբանման նյութերի որոնման նպատակով թերթում էի սփյուռքահայ մամուլը, երբ Բուխարեստում լույս տեսնող «Հայ մամուլ» շաբաթաթերթի 1942 թվականի ապրիլի 26-ի համարում հանդիպեցի Ժան Բարթի «Նավատախտակամածի օրագիր» հուշագրության մի հատվածի, որը ներկայացնում ենք ստորև:
Հոդվածը հետաքրքիր էր նաև այն նկատառումով, որ հուշագրության հիշյալ հատվածի թարգմանության հեղինակի` Պուքրեշտի (Բուխարեստի) լիցեյի աշակերտի անունը ծանոթ թվաց: Ինչպես պարզվեց` զուգադիպությունը պատահական չէր: Թարգմանության հեղինակը` 18-ամյա Յակոբ Առաքելյանը, նույն ինքը` 1948-ին հայրենիք ներգաղթած, ԵՊԲՀ լատիներեն և օտար լեզուների ամբիոնի վարիչ (1960-1996), այնուհետև` նույն ամբիոնի դոցենտ (1996-2007) Հակոբ Առաքելյանն է, ով ևս կիսել է եղեռնից մազապուրծ ընտանիքի անդամի ճակատագրի ողջ ծանրությունը:
Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ռուսական մի ռազմանավ խարիսխ է նետել: Հազիվ կարելի է կարդալ ռուսերեն տառերով «Կուբանեց» անվանումը: Ռազմանավը ուղարկված է համիդյան կոտորածներից պաշտպանելու Անատոլիայի քրիստոնյաներին: Ըստ ընդունված կարգի` մեր նավահանգիստ ժամանելու հաջորդ օրը, ռուսական զրահանավի հրամանատարը պետք է այցելեր մեր հրամանատարին, բայց հարկ չհամարեց: Դրա հետևանքով ռուս սպաների և մեր միջև սառնություն առաջացավ:
Հետկեսօրին որոշում ենք ցամաք ելնել, որ քաղաք այցելենք: Ֆեսը ծոծրակին, մերկ վզով և արևակեզ մի թուրք մակույկավար մեզ ծովափ է հանում: Քարափին հավաքված բազմությունը մեզ է նայում, իսկ ոմանք մեզ ցույց տալով բացատրում են, որ «վահիկա» ենք:
Քայլում ենք ոլորապտույտ ու կեղտոտ փողոցներով: Բարձր, սևացած և ժամանակից մաշված պատերի հետևում հազիվ երևում են երկաթյա նիգերով փակված ու թանձր վարագույրներով քողարկված պատուհաններով տները: Դժվարությամբ անցնում ենք կեղտոտ, նեղ նրբանցքներով, խառնիճաղանջ ամբոխի միջով:
Լռակյաց ու անհոգ թուրքերը քշում են դանդաղորեն շարժվող ջորիները, լեզվանի հույներն իրենց ապրանքները գովելիս մեզ խլացնում են, ճերմակ և լայն փաթթոցներով արաբները դանդաղ քայլում են խաղաղաբարո ուղտերի կողքով, գունատ, հաստ հոնքերով, խորաթափանց աչքերով հայերը մեզ են զննում, խորամանկ ու ընչաքաղց հայացքներով պարսիկները ցուցադրում են իրենց գորգերի շքեղությունը: Մենք կանգ ենք առնում մեր դրամները թուրքականով փոխանակելու համար: Մեզ հետևող լամուկների բազմությունը շրջապատում ու ագահ հայացքով նայում է ոսկու փայլին: Մի քանի ավելի համարձակներ սկսում են մեզ հետ խոսել ու թարգմանչի դեր ստանձնել, քանի որ նրանցից ոմանք սովորում են այստեղ ևս հիմնավորված «ճիզվիթների» դպրոցներում ու փոքր ինչ ֆրանսերեն գիտեն:
Քաղաքում լռություն է տիրում: Հայերի կոտորածից հազիվ մի ամիս է անցել: Յուրաքանչյուր քայլափոխի հանդիպում ենք թաղեթաղ շրջող, կրծքները փամփշտակալներով խաչաձևած, զենքերը կրակելու պատրաստ պահած պահակախմբերի: Փողոցների անկյուններում տեսնում ենք թխադեմ, նիհար, կեղտոտ ցնցոտիներով երեխաների խմբեր, որոնք մուրում են, անցորդներին ձեռք մեկնում: Այս սովահար ու մերկ փոքրիկները թուրքերի վայրագ ոճիրների զոհերն են, այս որբերի ծնողները նահատակվել են անմեղության սեղանին: Խեղճերը իրար հրհրելով կռվում են, ձեռքից ձեռք խլում մեր տված փողերը, որպեսզի հաց գնեն: Բրդյա գուլպա վաճառող մի հայ պառավ աղավաղված ֆրանսերենով պատմում է կատարված խժդժությունների մասին, թե ինչպես մոտակա գյուղերի թուրքերը հավաքվեցին ու սրերով ներխուժեցին քրիստոնյաների տները, ինչպես տների շեմերին և եկեղեցիների աստիճանների վրա դաշունահարեցին հայերին ու փողոց նետելով` պղծեցին նրանց անշնչացած դիակները: Երեխաներին խնայեցին` ասելով, թե «սրանք Ալլահին ծառայելու են հավատարմությամբ ու խոնարհությամբ»:Փրկվեցին միայն նավահանգստում կառանված օտարերկրյա նավերում ապաստանածները:
Պատմելիս խեղճ պառավի ձայնը խեղդվում է, ցավագին հառաչանքներով հազիվհազ զսպում է հեկեկոցը և հագուստի թևքով սրբում թոշնած դեմքի վրայից մինչև սուր կզակը հասնող արցունքի կաթիլները:
Նայում և պրպտող հայացքով ջանում եմ խանութների շեմին անհոգ ու խաղաղ այս կիրթ (ընդգծումն իմն է: Ս.Թ.) թուրքերի անխռով, խոհուն դեմքերին գազանության թեկուզ նշույլ գտնել:
Ուշ երեկոյան, երբ նավ ենք վերադառնում, մի մոլլա` մզկիթի մինարեից ձեռքերը երկինք կարկառած, հավատացյալներին աղոթքի է կանչում: Նրա լալկան երգը կորչում է քաղաքի հանդիպակաց բլրի լանջին գտնվող եկեղեցու զանգի ղողանջի մեջ: Հավատացյալներին աղոթքի հրավիրող սուրբ հավատի մոգականությամբ ներշնչված մոլլայի սփռած` մարգարեի այսչափ իրապաշտ կրոնը ակամա համեմատում եմ եկեղեցու կոչնակի բանական ու տրամաբանական ազնիվ խորհրդի հետ, որը երևակայությունը մղում է դեպի ժամանակին հոգու աչքերին հայտնված ամենավեհ ու նվիրական երազը` գրավիչ, հրապուրիչ երազը, հանուն որի ամբողջ կյանքի ընթացքում տառապեց ու խաչի վրա զոհվեց նազարեթցի ատաղձագործի ազնիվ զավակը:
Հ.Գ. Ես երկար որոնեցի հուշագրության հեղինակի ինքնության մասին որևէ տեղեկատվություն, սակայն չգտա: Համացանցի էջերում հանդիպեցի Ժան Բարթ անվամբ մեկին, ով սակայն նույն անձը լինել չէր կարող, քանի որ նա գործել է 1600-ական թվականներին, եղել Ֆրանսիայի Ազգային հերոս:
Կարդացեք նաև
Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին...
Ասում են` 100 տարի անց վաղեմության ժամկետը կորցրած է համարվում ցանկացած հանցագործություն: Ո՞վ է ասում: Մենք 100 տարեկան չդարձանք: Մեր կորսված մանկության վրեժը երբեք չպետք է խամրի...
Օրացույցի տոնական այս էջը բացելով, անմիջապես յուրաքանչյուրիս մոտ հարց է առաջանում.
«Ի՞նչ նվիրեմ մայրիկիս», իսկ պատասխանն արդիական է բոլոր ժամանակներում: Կարևորը ոչ թե նվերն է, այլ սերը, որ դնում ենք դրա մեջ նվիրելիս...
Բոլորս էլ հիշում ենք կրտսեր դասարաններում մեր ապրիլմեկյան կատակները:
Անհամբեր արթնանում էինք այդ օրը ու սկսում կատակել մեր ընտանիքի անդամների, ընկերների հետ, բայց եկեք խոստովանենք, որ` չգիտես ինչու, բոլորիս ամենացանկալի թիրախը այդ օրը ուսուցիչներն էին...
Մարտի 26-ին կայացած հերթական նիստի ժամանակ ԵՊԲՀ-ի ռեկտորատը հավանության արժանացրեց 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների պետական ավարտական ատեստավորումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով պետական որակավորման...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում գործարկված վիրաբուժական նոր մասնաշենքում...
Կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հերթական հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ...
Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1716-Ն որոշմամբ հաստատված «Երևանի Մխիթար Հերացու անվան...
Ո՞վ է ապրիլի 7-ի` համեմատաբար նոր տոնի հեղինակը` հարցին պատասխանում է կանանց միամսյակի ստեղծման «մեղավորը» ՀՀ սփյուռքի նախարար, մեր համալսարանի կառավարման խորհրդի անդամ...
Մայրության և գեղեցկության տոնի առիթով` ի դեմս բժշկական համալսարանի ռեկտորի մամուլի քարտուղարի, շնորհավորում ենք բոլոր կին համալսարանականներին, մաղթում ամենայն բարիք...
ՀՀ կառավարության վերջերս կայացած նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի հետագա...
1999-2003 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը...
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին և պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է...
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերից մեկում սկսվեց ստորագրահավաք, իսկ ավելի վաղ նա Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը վերադարձնելու...
Հոբելյանի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպվեց «Medicus-ի օրեր» փառատոն, որը ներկայացնում է հանրապետությունում առաջին ուսանողական թերթի`«Medicus»-ի խմբագիր Էմիլ Ավետիսյանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն